«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

«Մենք հավանություն չենք տալիս այս պատերազմին և չենք մասնակցում դրան»

«Մենք հավանություն չենք տալիս այս պատերազմին և չենք մասնակցում դրան»
12.03.2026 | 19:05

Ֆրանսիան չի կարող հավանություն տալ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը Իրանի դեմ, քանի որ այն իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս և առանց հստակ ձևակերպված նպատակների։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Խոսելով France 2 հեռուստաալիքի եթերում՝ նա նշել է, որ հարձակումները չեն համապատասխանում միջազգային իրավական նորմերին և չունեն հստակ ռազմավարական նպատակ։

Բարոն ընդգծել է, որ Ֆրանսիան չի մասնակցում հակամարտությանը։ «Մենք հավանություն չենք տալիս այս պատերազմին և չենք մասնակցում դրան»,- հայտարարել է նա։

Նախարարը նաև կոչ է արել արագ դեէսկալացիայի Մերձավոր Արևելքում և նշել, որ Իրանը պետք է փոխի իր տարածաշրջանային քաղաքականությունը, հրաժարվի «ապակայունացնող և վտանգավոր ուժի» իր դերից։

Նա հավելել է, որ Իրանը պետք է գնա «դիրքորոշման արմատական փոփոխության և խոշոր զիջումների», որպեսզի բացվի տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման ճանապարհը։

Բարոն նաև հայտնել է, որ մի շարք երկրներ հետաքրքրություն են հայտնել մասնակցելու միջազգային պաշտպանական առաքելությանը՝ ապահովելու նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում։ Նրա խոսքով՝ հնարավոր մասնակիցների թվում կան մի շարք եվրոպական երկրներ, ինչպես նաև տարածաշրջանի պետություններ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6734

Մեկնաբանություններ